Հանրահռչակ բժիշկերի կյանքից
Փետրվարի 9-ին ծնվել է ֆրանսիացի կենսաքիմիկ և մանրէաբան, Նոբելյան մրցանակակիր Ժակ Լյուսեն Մոնոն
Ժակ Լյուսեն Մոնոն ծնվել է 1910 թ. փետրվարի 9-ին Փարիզում, ֆրանսիացի նկարչի և ամերիկուհու ընտանիքում: 1917 թ. ընտանիքը տեղափոխվել է Հարավային Ֆրանսիա, որտեղ և անց է կացրել իր մանկությունը:
Կենսաբանության հանդեպ հետաքրքրութուն ունենալու համար Ժակը պարտական է իր հորը, ով բազմակողմանի զարգացած անձնավորություն էր և ով նույնպես հետաքրքրված էր այս գիտությամբ:
Ժակ Մոնոն կրթություն է ստացել Կաննի ճեմարանում, իսկ 1928 թ. Փարիզում ընդունվել բնական գիտությունների ֆակուլտետ: Նա այն ժամանակ դեռ չէր հասկանում, որ այնտեղ ստացած գիտելիքներն առնվազն մի քանի տասնամյակ զիջում են ժամանակակից կենսա¬բանական գիտությանը: Ժակը հետաքրքրվում էր մանրէաբանությամբ և Ֆիզիոլոգիական գենետիկայով, և այդ բնագավառում բավականաչափ հաջողությունների էր հասել:
1938 թ. Մոնոն ամուսնացավ Օդետտ Բրյուլի հետ և ունեցավ երկվորյակ որդիներ՝ Օլիվյեն և Ֆիլիպը:
Ժան Լյուսեն Մոնոն դասավանդել է Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, Պաստերի անվան համալսարանում, Սորբոնում եղել է մետաբոլիզմի քիմիայի պրոֆեսոր, 1967 թ. սկսած Քոլեջ դե Ֆրանսում եղել է պրոֆեսոր, իսկ 1971 թ. սկսած Մոնոն դարձել է Պաստերի անվան համալսարանի տնօրեն:
Մոնոյի հիմնական աշխատությունները նվիրված են բակտերիաների աճի ուսումնասիրմանը, ֆերմենտների ճնշմանը և խթանմանը, բակտերիաներում սպիտակուցի սինթեզի կարգավորման համակարգի հետազոտությանը: Նա մշակեց բակտերիաների անընդհատ կուլտիվացման եղանակը: 1958 թ. առաջարկեց (Ֆ. Ժակոբի և Ա. Մ. Լվովի հետ համատեղ) բակտերիալ բջջում սպիտակուցի սինթեզի սխեման, ինչի համար 1965 թ. Նոբելյան մրցանակ ստացավ ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում:
Իր՝ «Պատահականություն և անհրաժեշտութուն» (1970) կենսաբանական և փիլիսոփայական հայտնի աշխատության մեջ Մոնոն, հիմնվելով կենսաքիմիայի վերջին հայտնագործությունների վրա, պնդում էր, որ կյանքի բոլոր ձևերը պատահական մուտացիաների (պատահականություն) և դարվինյան ընտրության (անհրաժեշտութուն) արդյունքն է:
Ժակ Մոնոն մահացել է 1976 թ. մայիսի 31-ին Կաննում:
Կարդացեք նաև
Ժոզեֆ Իգնաս Գիլյոտենը (Գիյոտեն) ծնվել է 1738 թ. մայիսի 28-ին Սենտեում (Ֆրանսիա): Նա բժշկություն էր ուսումնասիրում Ռեյսում և Փարիզում՝ 1768 թ. ավարտելով Փարիզի համալսարանը: 1789 թ. մայիսի...
Ռոնալդ Ռոսսը ծնվել է 1857թ. մայիսի 13-ին Ալմորում, բրիտանական բանակի սպայի ընտանիքում: Երբ տղան դարձավ 8 տարեկան, նրան ուղարկեցին Անգլիա՝ սովորելու...
Բենջամին Սպոկը ծնվել է 1903թ. մայիսի 2-ին ԱՄՆ-ի Նյու-Հեյվեն նահանգում: 1925թ. Սփոքն ավարտել է Յելի համալսարանը, որտեղ և 1929թ. ստացել է դոկտորի աստիճան: 1944-1946թթ. նա ծառայել է պահեստային զորքերում...
Պոլ Օյգեն Բլեյլերը ծնվել է 1857 թ. ապրիլի 30-ին Ցյուրիխի (Շվեյցարիա) մերձակայքում գտնվող փոքր քաղաքում: Նա ուսումնասիրել է բժշկություն, ավելի ուշ սովորել է Փարիզում, Լոնդոնում, Մյունխենում, որից հետո...
Նիկոլայ Դմիտրիևիչ Դևյատկովը ծնվել է 1907 թ. ապրիլի 11-ին Վոլոգդում, վաճառական ծագման արհեստավորի ընտանիքում: Ավարտելով Վոլոգոդյան ռեալ ուսումնարանը՝ գնացել է Լենինգրադ, որտեղ սովորել և լաբորանտ է աշխատել Լենինգրադի ֆիզիկատեխնիկական...
Սլիֆոսովսկին վիրաբուժության վերաբերյալ ավելի քան յոթանասուն արժեքավոր աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ ռազմական վիրաբուժության: Նա մշակել է վիրաբուժական վարակազերծման, գործիքների տաք մշակման և բժշկական հագուստի մեթոդիկան...
1882 թ. մարտի 24-ին Ռոբերտ Կոխը Բեռլինի ֆիզիոլոգիական հանրության երեկոյան նիստի ժամանակ հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ. իրեն հաջողվեց բացահայտել պալարախտ հարուցող բակտերիան: Այս հիվանդությունն այն ժամանակ...
Պաուլ Էրլիխը ծնվել է 1854 թ. մարտի 14-ին Շտերլեն (այժմ Լեհաստան) քաղաքում, հրեական ապահովված ընտանիքում: Պաուլի հետաքրքրությունների վրա արդեն մանկության տարիներին ազդել է նրա պապը, ով...
Պյոտր Բորիսովիչ Գաննուշկինը ծնվել է 1875 թ. մարտի 8-ին (փետրվարի 24) Ռյազանի նահանգում, գյուղական բժշկի բազմազավակ ընտանիքում...
Դանիել Դեվիդ Պալմերը ծնվել է 1845 թ. մարտի 7-ին Տորոնտոյի արվարձանում (Կանադա): Նա դեռ 12 տարեկան էր, երբ ընտանիքը ԱՄՆ տեղափոխվեց:
Ալֆրեդ Ադլերը ծնվել է 1870 թ. փետրվարի 7-ին Վիեննայում: Մանուկ հասակում նա մի քանի անգամ մահվան շեմին է եղել: Երբ Ալֆրեդը երեք տարեկան էր, նրա փոքր եղբայրն անկողնում մահացավ, որտեղ նրանք քնում էին միասին...
Վլադիմիր Միխաիլի Բեխտերևը ծնվել է 1857 թ. փետրվարի 1-ին (հունվարի 20-ին): Նրա հայրը եղել է կրտսեր պետական ծառայող, Բեխտերևների հին տոհմի ներկայացուցիչ...
Պյոտր Պետրովիչ Կաշենկոն ծնվել է 1859 թ. հունվարի 9-ին (1858 թ. դեկտեմբերի 28) Եյսկ քաղաքում (այժմ՝ Կրասնոդարի երկրամաս): Նրա հայրը եղել է ռազմական բժիշկ...
Լուի Պաստերը՝ ժամանակակից մանրէաբանության և իմունոլոգիայի հիմնադիրը, ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 27-ին ֆրանսիական Դոլ գյուղում: Նա քոլեջում հաջողությամբ ավարտեց իր ուսումն ու ընդունվեց Բարձրագույն դպրոց...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYALKMRP' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384